National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.02.2012
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Փետրվարի 2-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Ռուզան Առաքելյանը: Նա նշեց, որ նախագծով նախատեսվում է լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիք սահմանել բարձր լեռնային բնակավայրերում աշխատողների համար: Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանել հավելման նվազագույն չափեր` բարձր լեռնային բնակավայրերում աշխատողների հիմնական աշխատավարձին: Նախագծի ընդունման արդյունքում բարձր լեռնային բնակավայրերում որոշակիորեն կբարձրանա աշխատավարձերի մակարդակը, ինչն էլ իր հերթին կխթանի այդ բնակավայրերում արդյունավետ զբաղվածությունը, կբարելավի սոցիալական եւ ժողովրդագրական վիճակը: Նախագծով նախատեսվում է նաեւ կանխարգելել բարձր լեռնային բնակավայրից աշխատուժի արտաքին եւ ներքին տեղաշարժը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը քննարկվող օրինագծի վերաբերյալ ներկայացրեց կառավարության բացասական եզրակացությունը: Փոխնախարարը նշեց, որ ՀՀ կառավարությունը լեռնային եւ  բարձր լեռնային բնակավայրերի ամրապնդումը, տարածքային համաչափ զարգացումը համարում է իր գործունեության կարեւոր, գերակա ուղղություններից մեկը եւ այդ նպատակով առաջիկա տարիներին նախաձեռնել է համալիր, համակողմանի մոտեցումներ քայլ առ քայլ անդրադառնալով ու անհրաժեշտ լուծումներ տալով սոցիալական հրատապ խնդիրներին, այդ թվում աշխատավարձերին: Այդ լուծումները կներառեն պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի նկատմամբ հավելավճարների սահմանումը, սոցիալական ծրագրերի փաթեթը` սուբսիդավորման տեսքով, ինչպես նաեւ բանկային տոկոսների սուբսիդավորումը: Ըստ Արայիկ Պետրոսյանի` ինչ վերաբերում է օրենքի նախագծով առաջարկվող լուծմանը` հիմնական աշխատավարձի նկատմամբ հավելումներ սահմանելուն, ապա դրա ընդունման դեպքում այն մասնավոր հատվածում կհանգեցնի աշխատուժի վրա կատարվող լրացուցիչ ծախսերի ավելացման եւ կարող է էապես խոչընդոտել լրացուցիչ ներդրումները, ինչպես նաեւ կարող է առկա աշխատատեղերի կրճատման առիթ դառնալ, իսկ ծրագրի իրականացումը միայն մեկ տարվա 2012 թվականի համար, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ կպահանջի 165.0 մլն դրամ:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հեղինակների առաջարկով մինչեւ 30, 60 եւ 90 օրով հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am